21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր նշանակումներ ոստիկանության համակարգում

ՀՀ  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են կադրային փոփոխություններ:

Երեկ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երեւան քաղաքի վարչության Էրեբունի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լեւոն Յազիչյանը: Էրեբունի բաժնի նախկին պետ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ: Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վարուժան Շաշիկյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետի պաշտոնում:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը նշանակվել է Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնում: ՊՊԾ գնդի հրամանատար է նշանակվել Խաչատուր Ավետիսյանը: Գյումրու ոստիկանության բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանը:

Խաչատուր Ավետիսյանը, հիշեցնենք, վերջերս ազատվել էր Երևան քաղաքի վարչության Պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ