07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել ՀՀ ինքնիշխանության ամրապնդման և քաղաքական ավելի կայուն ապագայի հետ կապված. Աշոտյան

Խորհրդարանական ընտրությունները չեն դառնալու ստեղծված իրավիճակից ելք, այլ դժոխքի հերթական շրջանն է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար, լրագրողների հետ հանդիպմանn ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
 
«Այս ընտրությունները պետք էին աշխարհին, բայց ոչ՝ Հայաստանի Հանրապետությանը։ Նպատակները տարբեր էին, դրանցից մեկը՝ փորձել ի դեմս Հայաստանի ունենալ լեգիտիմության մանդատը թարմացրած իշխանություն և տարածաշրջանային հետագա զարգացումների համար չեզոքացնել այն բորբոքված օջախը, որին վերածվել էի ՀՀ-ն», – ասաց Աշոտյանը։
 
Նրա խոսքով՝ բոլոր այն մարդկանց՝ հատկապես ՀՀ-ից դուրս, որոնց թվում է, թե ընտրույթունների գրանցված արդյունքը լեգիտիմացնում է Արցախի կորուստը, Հայաստանի՝ Արցախից հրաժարվելու փաստը, և լեգիտիմացնում է այն իրողությունը, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական մանրադրամի, մեղմ ասած՝ սխալվում են։
 
«Այս ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել ՀՀ ինքնիշխանության ամրապնդման և քաղաքական ավելի կայուն ապագայի հետ կապված», – ասաց ՀՀԿ փոխնախագահը։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ