24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեղադրանքն ամբողջովին կեղծ է. Սերժ Սարգսյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Այնուհետեւ դատավոր Միսակյանը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ արդյոք ինքն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, երկրորդ նախագահը պատասխանեց.

«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»։

Դատարանի ճշտող հարցին՝ այսինքն արձանագրեն, որ ինքն իրեն մեղավոր չի՞ ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ