27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոր բան չունի ավելացնելու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Մոսկվայի կողմից արտահայտված պաշտոնական դիրքորոշմանը: Հունիսի 22-ին լրագրողները Հաղթանակ զբոսայգում խնդրեցին գնահատական տալ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Ռուսաստանի դեսպանը հղում արեց իր երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հունիսի 21-ի հայտարարություններին:

«Երեկ մեր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշակի շեշտադրումներ արեցին այդ թեմայի վերաբերյալ, և կարծում եմ՝ դրանք այն մեկնաբանություններն են, որոնք արտահայտում են մեր դիրքորոշումը», – նշեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ