01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ուզում եմ, որ գեներալի մասնակցությունը հնարավոր կեղծիքներին հերքվի, որովհետև ես նրան այդ դերում որևէ ձևով հրաժարվում եմ պատկերացնել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյունիքի տարբեր զորամասերի զինծառայողներին ուղղորդելու, բաց քվեարկելու կամ այլ ընտրախախտումների մասին կարդալիս հիշում եմ, որ այդ կորպուսի հրամանատարը գեներալ Ժիրայր Պողոսյանն է, ում մասին Արցախում ծառայելու տարիներից բարձր կարծիք եմ ունեցել։

Չեմ ուզում հավատալ, որ նա փոխվել է կամ կարող է գործող իշխանություններին նման ծառայություն մատուցել։

Ուզում եմ, որ գեներալի մասնակցությունը հնարավոր կեղծիքներին հերքվի, որովհետև ես նրան այդ դերում որևէ ձևով հրաժարվում եմ պատկերացնել։

 

Բայց իր զորքին ներքաղաքական, ընտրական գործընթացներին ներգրավելը կամ դրա փորձերը, եթե նույնիսկ իր կամքին հակառակ է՝ հրամանատարության պատասխանատվության տակ է»։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ