07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Քաղաքապետի գնահատանքը բուժաշխատողներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ եւ անմնացորդ նվիրումի համար պարգեւատրվել են պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվությանեւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխանցելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը նշել է, որ առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդում բնակչության սպասարկման որակին եւ հիմք են հանդիսանում մասնագիտական նոր ձեռքբերումների համար:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության եւ աշխատանքի գնահատման համար` բուժաշխատողներն իրենց հերթին նշել են, որ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակելու են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը հանուն մարդկանց առողջության պահպանման:

Պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ