07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանն օգնել է Նիկոլ Փաշինյանին նամակ գրել ԱԳ նախարարին, թե ինչ ժառանգություն է ստացել Սերժ Սարգսյանից

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է՝ իրեն միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը։

«Ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսելն այն ժառանգությունը, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից, հարց է տալիս՝ «ի՞նչ ձևով», ասում եմ՝ հենց հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին՝ Մնացականյանին, «պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ», որ դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավելի լավ լուծում կբերես՝ կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես՝ կլինի քո խայտառակությունը», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ տվեց պահանջել այդ օրվա հանդիպման ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանից։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ