24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանը պատերազմի տարում 11.5 մլն դրամի պարգևավճար է ստացել, Ծաղկաձորում հողամաս է գնել, ավստրիական բանկում պարտատոմս է ձեռք բերել

Արսեն Թորոսյանը պատերազմի տարում 11.5 մլն դրամի պարգևավճար է ստացել, Ծաղկաձորում հողամաս է գնել, ավստրիական բանկում պարտատոմս է ձեռք բերել

Ըստ հայտարարագրի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը 2020թ. հունվարին ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 Եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 Եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։ Նա 32,000 ԱՄՆ դոլարի ավանդ է հայտարարագրել, սակայն թե որ բանկում, նշված չէ։

Պատերազմի տարում նա 1116 ԱՄՆ դոլարի եկամուտ էլ ստացել նաև փոխառության դիմաց։ Որպես անշարժ գույք Թորոսյանը հայտարարագրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակելի տուն, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հողատարածք, որը նա 13,6 մլն դրամով ձեռք է բերել 2020թ. սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ Թորսյանը, նախարար դառնալուց հետո, պետբյուջեից միլիոններ է հատկացրել իր կնոջ բժշկական կենտրոնին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ