Արամ Սարգսյանը չի կողմնորոշվել. Ժամանակ
“Ժամանակ” օրաթերթը փորձել է պարզել` հնարավո՞ր է արդյոք, որ “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածությունն առաջադրի: Ըստ կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի, մինչ այս պահը կուսակցությունում որեւէ քննարկում չի եղել: “Այս հարցի վերաբերյալ ոչ մի կարգի, այդ թվում` պաշտոնական, քննարկում չի եղել:
Մենք, իհարկե, ամենաակտիվ կերպով մասնակից ենք լինելու ներքաղաքական բոլոր գործընթացներին, սատարելու ենք այն թեկնածուին, ով վճռական, համակարգային իշխանափախության կողմնակից կլինի”:
Հարցին` հնարավո՞ր է, որ այդ թեկնածուն ոչ այլ ոք է, քան նույն Արամ Սարգսյանը, Սուրեն Աբրահամյանն ասաց. “Նորից եմ ասում, որ այդ հարցերի վերաբերյալ քննարկում չի եղել”,- եզրափակում է թերթը: