30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հրաժարականների շքերթ. ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները հեռանում են. Armlur.am

ԱԳ նախարարի հրաժարականից հետո հրաժարականի դիմումներ են գրել նաև ԱԳ փոխնախարարները, որը շուտով կհրապարակվի, հաղորդում է Armlur.am-ը:

 Կայքի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Փաշինյանին հորդորել է անվտանգության խորհրդի նիստին նման հայտարարությամբ հանդես չգալ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել ու ԱԳ-ի հետ չհամաձայնեցված հայտարարություն է արել, որից հետո նախարարը հրաժարական է ներկայացրել:

ArmLur.am-ի տեղեկություններով ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո եւս հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որը կհրապարակվի առաջիկայում:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ հրաժարականների շքերթը շարունակվելու է. բանն այն է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ եւս հրաժարականի դիմումներ են գրել: Նույն վիճակն է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից:

Կայքի տեղեկություններով հրաժարականի դիմումները կառավարությունից խնդրել են դեռեւս չհրապարակել, մինչեւս իշխանությանը կհաջողվի հրաժարվածներին փոխարինողներ գտնել: Սա նշանակում է, որ պետական համակարգում կոլապս է ու անիշախանություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ