15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին եւ դրանց հնարավոր լուծումներին:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները:

Տիգրան Սարգսյանը պետության զարգացման եւ հզորացման գլխավոր նախապայմաններից մեկն է համարել միջին խավի ձեւավորումը: Վարչապետը վստահեցրել, որ այդ խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք: ‘Եթե երկրում չլինի միջին խավ, որն իր տնտեսական ապագան պայմանավորում է սեփական ուժերով, ապա դա կլինի քաղաքացիական հասարակության կառուցման լրջագույն խնդիր: Կառավարության ծրագրում առաջարկվող գործիքների նպատակն այս խնդրի լուծումն է, քանի որ առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել’,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, մեր երկրում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու եւ իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ