05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Չենք պատրաստվում մեր տարածքներից անգամ մեկ մետր հետ քաշվել, Ադրբեջանը պարտավոր է հեռանալ. ՊՆ

Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝  Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։  Այս մասին  հայտնում է Պաշտպանության նախարարությունից։

Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին  հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, եւ մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։ 

Նշենք, որ նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ։

Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ–ին։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ