26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին. «Հրապարակ»

«Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես պատերազմից հետո ՄԻՊ-ը Հայաստանում դարձել է միակ աշխատող կառույցը, եւ Թաթոյանի արածը նկատելի է՝ իշխանությունների անգործության ֆոնին, եւ նրա հեղինակությունը խիստ բարձրացել է։ Իշխանականները սա ծանր են տանում եւ հրապարակավ քննադատում են Թաթոյանին։ Երեկ ՄԻՊ տարեկան հաշվետվության քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։

Իմքայլականների դատարկ աթոռները դրա վառ ապացույցն էին։ Թաթոյանի մոլեռանդ քննադատ Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից փորձեց սեւացնել օմբուդսմենի աշխատանքը՝ նրան մեղադրելով մեդիատեռոր իրականացնելու մեջ։

Ի պատասխան, Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում նրան տեղը դրեց՝ ասելով , որ մանիպուլյացիա եւ կեղծիք է տարածում։ Նաեւ Հանրային հեռուստաընկերությանը խարազանեց, թե դարձել են «իշխանության մարմինների քարոզիչը», իսկ ՄԻՊ աշխատանքը գրեթե չեն լուսաբանում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միացավ իր պրոտեժեին եւ ընդմիջման ժամանակ հենց դահլիճում փորձեց Թաթոյանի հետ հաշիվներ պարզել, թե ինչու է քննադատում իշխանություններին, եթե իրենք իր նկատմամբ լոյալ են։

Ի պատասխան, Թաթոյանը հիշեցրեց Կարապետյանի ելույթը։ Միրզոյանը շարունակեց, թե ի՞նչ կապ ունի Հ1-ն իշխանության հետ։ Հաշտարարի դերը ստանձնած Անդրանիկ Քոչարյանը Թաթոյանին ուղեկցեց իր աշխատասենյակ։ Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։ Նա մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ