Լեւոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Նիկոլ Փաշինյանին, բոլորին է նախանձում. Հովիկ Աղազարյան
Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենից բացի որեւէ մեկին չէր նկատում: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ հիմա առաջին նախագահը ցանկանում է ոչնչացնել իրենց քաղաքական ուժին, իսկ անձամբ իրեն 90-ականներին ոչնչացրել է:
«Նա ուզում է ոչնչացնել նրանց, որոնք 2008 թվականին իր հետ էին, իրենից շատ բան սովորեցին ու Հայաստանում այսօր իրավիճակ փոխեցին: Ինքը նախանձում է նրանց, ուզում է բախում առաջացնել, որպեսզի ինքը մնա ամենա ամենան:
Ինքը չի կարող հանդուրժել այն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտասարդ թիմը այս իրավիճակից դուրս գա պատվով ու հունիսի 20-ին ունենա այնպիսի արդյունք, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի համար սարսափելի կլինի»,-ասել է Աղազարյանը:
Նա ընդգծեց, որ Տեր-Պետրոսյանը նախանձում է Նիկոլ Փաշինյանին. «Ինքը բոլորին էլ նախանձել է: Վազգեն Մանուկյանն 1996 թվականին ընտրվեց նախագահ, սակայն նա իր ամբիցիաներն օգտագործելով, հայտնի ուժերը իրեն պահեցին նախագահ»: