ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի հայ ռազմագերիների հարցը. Ադրբեջանը դեմ է
ԵԽԽՎ- ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը վստահ է, որ «Վեհաժողովում կան մարդիկ, ովքեր փորձում են վնասել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը»: Այդ մասին նա հայտարարել է նիստի ժամանակ, հայտնում է Sputnik Азербайджан-ը:
«Հայ «ռազմագերիների» հարցը ԵԽԽՎ- ում քննարկման դնելու փորձը, առանց մանրամասների իմացության, կարող է միայն վնասել երկու երկրների միջեւ խաղաղ գործընթացին», – հայտարարել է նա:
Նշենք, որ այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը. նախատեսվում է հայ գերիների հարցի քննարկում: