Արցախյան պատերազմի հերոսի հայրը հրաժարվել է վերցնել որդուն հետմահու շնորհված մեդալը
Top-news.am-ը գրում է.
«Արցախյան պատերազմի հերոս Գոռ Երմալովյանի հայրը՝ Վարդան Երմալովյանն այսօր հրաժարվել է ընդունել որդուն շնորհված «Մարտական ծառայության» մեդալը:
«Սա իմ բողոքն է»,- ասում է հայրը՝ Վարդան Երմալովյանը, որի որդին հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ Իշխանաձորի մոտ:
«Կգան նոր իշխանություններ, ես նրանցից կվերցնեմ եւ որդուս մեդալները եւ կոչումները: նա դրան արժանի է: Ես գիտեմ, որ որդիս հավանություն կտա իմ այսօրվա որոշմանը»,- ասում է հերոսի հայրը:
«Նրանք, ովքեր այսօր բերել են մեդալը որեւէ մեղք չունեն, նրանք ինձ հետ միասին այցելեցին որդուս շիրիմին, հարգանքի տուրք մատուիցեցին և գնացին: Նրանք ինձ հասկացան: Իմ բողոքը մեր տղերքին միտումնավոր սպանդի տարած դավաճանների դեմ է»,- պնդում է Վարդան Երմալովյանը, որի որդին վիրավոր վիճակում հասցրել է փրկել 25 հոգու կյանք եւ տեղափոխել հոսպիտալ: Նրանցից 23-ի կյանքը հնարավոր է եղել փրկել:
Ի դեպ, Գոռի մարմինը հարազատները գտել են միայն զոհվելուց երկու ամիս անց: Գոռի մարմինն ամփոփված է հայրենի Նոր Կեսարիա գյուղի գերեզմանատանը»: