07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Նախագահները քննարկել են ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը եւ Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը եւ Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:

Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի եւ Կիեւ ժամանած այլ բարձրաստիճան հյուրերի հետ «Օլիմպիյսկի» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012»-ի փակման արարողությանը եւ դիտել առաջնության եզրափակիչ խաղը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ