27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ Հայաստանի նախագահին. 86-ամյա Հայրենական Մեծ պատերազմի վետերանը հավատում է

Henaran.am-ին է դիմել Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 86-ամյա Մերուժան Գրիգորյանը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից խնդրում է վերակագնել արդարությունը: Նրա բաց նամակը` երկրի նախագահին ներկայացնում ենք ամբողջությամբ: 

“Հարգելի պ-ն Սարգսյան, Հայրենիքիս հանդեպ մատուցած ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության անունից ստացա  անօրինական եւ սխալ դատարանի վճիռ:               Մերուժան Սրապի Գրիգորյանս 86 տարեկան եմ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, պատերազմի հաշմանդամ եւ շուրջ հինգ տարի է ինչ հայտնվել եմ դատական քաշքշուկների մեջ եւ դարձել եմ խարդախության եւ դատական համակարգի անօրինականության զոհ:

Հայրենիքի հանդեպ  մատուցել եմ բազմաթիվ ծառայություններ, որի դիմաց այսօր սեփական հայրենիքում չեմ կարողանում վերականգնել իմ խախտված իրավունքները: Լինելով Հայրենական Մեծ պատերազմի մասնակից`մասնակցել եմ Բեռլինի, Վարշավայի գրավմանը, 1944-1950թվականերին  ծառայել եմ Գերմանիայում Սովետական միության օկուպացիոն զորքերում:

Պարգեւատրվել եմ` “Կարմիր աստղ” շքանշանով,  Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով,  Բեռլինի  գրավման համար շքանշանով, Վարշավայի գրավման համար շքանշանով, Ստացել եմ Ստալլինյան շնորհակալագիր եւ մի շարք այլ բարձր պարգեւներ եւ շնորհակալագրեր հայրենիքին մատուցած ծառայության դիմաց:

Այսպիսով, որպես Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամ իմ սեփական երկրում անզոր եմ պաշտպանելու իմ իրավունքները անգամ դատական կարգով, որի ապացույցն է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր` Արսեն Բաբայանի թիվ ԵԱՆԴ/3110/02/08 քաղաքացիական գործով կայացրած   անօրինական  վճռը` ըստ հայցի Մերուժան Գրիգորյանի ընդդեմ Մաքսիմ Ջանվելյանի եւ երաշխավոր Սուսաննա Աղբալյանի, պարտքի գումարը բռնագանձելու պահանջի մասին, որը գտնվում է դատական վարույթում 2008 թվականից, նշված գործով դատարանը վճռել է որ երաշխավորության պայմանագրով երաշխավորն այլ անձի պարտատիրոջ առջեւ այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար երաշխավորելով չի կարող դիտվել որպես Երաշխավոր, քանի որ երաշխավորը երաշխավորել է, որ պարտապանը անձամբ կկատարի իր պարտավորությունը, այլ ոչ թէ երաշխավորը, սակայն քանի որ պարտապանը անձամբ չի կատարել ապա երաշխավորը երաշխավոր չէ եւ որեւ պարտավորություն երաշխավորության պայմանագրով չի ստանձնել:

Նշված անհասկանալի եւ անօրինական վճռի դեմ դիմել եմ ՀՀ վերաքննիչ քղաքացիական դատարան հուսալով որ իմ հայրենիքում որին ողջ կյանքում ծառայել եմ արդարադատություն կա եւ կվերականգնվի իմ խախտված նյութական եւ դատավարական իրավունքները:

Այնինչ  Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամիս համար հասկանալի դարձավ, որ ավելի հեշտ է  “Բեռլինը գրավել”,  քան սեփական երկրում վերականգնել խախտված իրավունքները, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` Նախագահությամբ` դատավոր Գ. Մատինյանի, մասնակցությամ դատավորներ Լ.Գրիգորյանի, Ա.Թումանյանի, որոշեցին`  վերաքննիչ բողոքը մերժել: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ԵԱՆԴ/3110/02/08 վճիռը թողնել օրինական ուժի մեջ, պատճառաբանությամբ, որ` “…Սույն քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում եւ գործում առկա փաստական հանգամանքների առկայության պայմաններում վերաքննիչ դատարանը եւս գտնում է, որ հայցվորի կողմից, որպես իրենց պահանջը հիմնավորող միակ ապացույց ներկայացված Մաքսիմ Ջանվելյանի կողմից 25.03.2008 թվականին տրված ստացականը եւ դրա վերջնամասում Սուսաննա Աղբալյանի կողմից գրված “Ես՝ Սուսաննա ժորայի Աղբալյանս, երաշխավորումեմ, որ Մաքսիմ Ջանվելյանը պայմանագրի պայմանները կկատարի ժամանակին”, երկտողը` իր բովանդակությամբ չի կարող Սուսաննա Աղբալյանի եւ Մերուժան Գրիգորյանների միջեւ կնքված երաշխավորության պայմանագիր հանդիսանալ, քանի որ դրա բառացի մեկնաբանությունից հետեւում է, որ Սուսաննա Աղբալյանը Մերուժան Գրիգորյանի առջեւ չի պարտավորվել պատասխանատվություն կրել Մաքսիմ Ջանվելյանի կողմից վերցրած գումարը վերադարձնելու պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար, այլ ընդամենը երաշխավորելէ Մաքսիմ Ջանվելյանի կողմից պայմանագրի պայմանները ժամկետում կատարելը: Նման պայմաններում վերաքննիչ դատարանն անհիմն է համարում վերաքննիչ բողոք բերած անձի ներկայացված վերաքննիչ բողոքի փաստարները:

Այսպիսով Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ  Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր` Արսեն Բաբայանի, եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` Նախագահությամբ` դատավոր Գ. Մատինյանի, մասնակցությամ դատավորներ Լ.Գրիգորյանի, Ա.Թումանյանի, որոշել են, որ Երաշխավորը երաշխավոր չէ, տվյալ դեպքում Պայմանագրի պայմանները մեկնաբանելիս՝ դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, սակայն չի կատարվել։

Այսպիսով դատարանները անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները եւ ուղակի առհամարելով Հայրենիքիս հանդեպ մատուցած իմ ծառայությունները շուրջ հինգ տարի է ինչ ինձ գցել են դատական քաշքշուկների մեջ, բացի այն որ ակնհայտ անօրինական եւ սխալ դատական ակտ են կայացրել, այլեւ խախտել են դատական գործերի քննության համար հնարավոր բոլոր ողջամիտ ժամկետները:

Նշված անօրինական որոշման դեմ ներկայացրել եմ Վճռաբեկ բողոք, պահանջելով վերացնել իմ նյութական եւ դատավարական իրավունքների խախտումները:

Մեծարգո նախագահ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատարանների կողմից կայացվել է ակնհայտ սխալ դատական ակտ, եւ Հայրենիքիս հանդմ իմ մատուցած ծառայությունները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ես 86 տարեկան եմ, հաշմանդամ, ինչպես նաեւ, վերջին շրջանում Ձեր կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումները, խնդրում եմ կատարեք Ձեր խոստում, եւ իմ`86 ամյա տարեց ՀՀ քաղաքացուս մոտ հավատ ընծայեք դեպի հայրենիքս ու հույսը, որ գոնե իմ ժառանգները հանձինս Ձեզ` ապրում են իրավական երկրում:

Խնդրում եմ Ձեզ հանձնարարել սահմանելու վերահսկողություն սույն դատական գործի նկատմամբ, ինչպես նաեւ սույն գործով կայացվելիք վերջնական դատական ակտի ԴԱՀԿ ծառայության միջոցով ժամանակին կատարելու համար:

Մերուժան Գրիգորյան,Երեւան, Ազատության 7Բ/3

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ