24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառայողական պարտականությունների կատարումից հրաժարվելը քրեական հանցագործություն է՝ նկարագրված ՀՀ Քրեական օրենսգիրք, 308-րդ հոդվածով

Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հերթական անգամ պաշտոնապես հրաժարվել է իր ծառայողական պարտականությունները կատարելուց։ Այս մասին գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: 

1․ Չի ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը և չի դիմել Սահմանադրական դատարան։ Օրենքը ստորագրել և հրապարակել է ՀՀ ԱԺ նախագահը։ 

2․ Չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի միջնորդությունը և չի դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Հայտարարությունը ստորագրել և հրապարակել է ՀՀ վարչապետը։ 

3․ Չի ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ վարչապետի միջնորդությունը և չի դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Հայտարարությունը ստորագրել և հրապարակել է ՀՀ վարչապետը։ 

Ծառայողական պարտականությունների կատարումից հրաժարվելը քրեական հանցագործություն է՝ նկարագրված ՀՀ Քրեական օրենսգիրք, 308-րդ հոդվածով։

Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- գրել է Ղազարյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ