Տղայիս դիակը կհանեմ….պատրաստ են հացադուլ սկսել
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը որոշել են անժամկետ նստացույց սկսել նախագահ նստվայրի առջև։ Նրանք նշել են նաև, որ պատրաստ են հացադուլ հայտարարել:
Մայրերը արդեն բավականին երկար ժամանակ պահանջում են հանդիպում՝ Սերժ Սարգսյանի հետ։
՛՛Ինչքան էլ նախագահը զբաղված լինի մեզ պետք է 15 րոպեով ընդունի, պետք է իմանա մեր ծնողներիս պահանջը դա է՛՛,-մեզ հետ զրույցում նշեց Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:
՛՛4 ամիս առաջ մեզ ընդունեց Հովիկ Աբրահամյանը նա մեզ ասեց որ ինքը ամեն ինչ կանի, որպեսզի հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի բոլոր հարցերին պատասխանի։ Նա մեզ խոստացել էր հանդիպումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում՛՛,-նշեց Ղազարյանը:
Իրինա Ղազարյանը բազմաթիվ անգամներ նշել է, որ չի հավատում իրեն ներկայացված պաշտոնական վարկածին, որում նշվում է, որ նրա տղան մահացել է ուղեղում կայծակնային առաջացած ուռուցքից:
՛՛Բոլոր մեր երիտասարդ տղաները վախենում են՝ գնան ծառայելու, ասում են ավելի լավ է տուն տեղ ծախենք ու ազատվենք ծառայությունից, քան թե գնանք Ղարաբաղ ծառայենք՛՛,-կիսվեց հուսահատ մայրը:
Իրինա Ղազարյանը հուսահատությունից դրդված պատրաստ է նաև այլ ծայրահեղ քայլի. ՛՛Բոլորին ասել եմ իմ տղայի դիակը կհանեմ և կդնեմ ղեկավարության դիմաց: Տեսնեմ էդ ժամանակ էլ չեն ընդունի։ Իմ ասածները կատարում եմ, օդից կախված որևէ բան չեմ ասում՛՛,-հավելեց Իրինա Ղազարյանը: