16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահը ցավակցել է Խանամիրյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ:

՛՛Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական և հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր, մեծ հայրենասեր Սուրեն Խանամիրյանի մահվան մասին:

Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:

Սուրեն Խանամիրյանի՝ վաստակաշատ գործչի և վառ անհատականության հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, ողջ լիբանանահայությանը՛՛,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ