05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումները.Հրապարակ

 “Հրապարակ” թերթը գրում է.

Մոսկվայում Սերժ Սարգսյանը կունենա մի շարք կոնֆիդենցիալ հանդիպումներ տարածաշրջանում, մասնավորապես Վրաստանում տեղի ունեցող զարգացումների, Ղարաբաղի հարցով սպասվող Ալիեւի հետ նոր հանդիպման առնչությամբ, կցավակցի իր վաղեմի ընկեր Սերգեյ Իվանովին՝ որդու մահվան առիթով։

Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո բավականին լուրջ մրցավազք է սկսվել “մոսկվահպատակ” մեծահարուստ հայերի միջեւ՝ “հանուն Հայաստանի”, իրականում՝ հանուն մարտ-մայիս ամիսներին սպասվող վարչապետափոխության։

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից ժամեր առաջ Սերժ Սարգսյանը նախագահականում ընդունել է Արա Աբրահամյանին, ով Հայաստան էր բերել կորեական հայտնի “Սամսունգ” ֆիրմայի տնօրենին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ