23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքերի հետ ախպերություն անողները դեռ մի հատ էլ ընտրություն են ուզում կազմակերպեն, իշխանություն ձևավորեն ու ապացուցեն որ ոչինչ էլ չի եղել, դավաճանությունն էլ մարսվող մեղք է

Երբ այս հարթակում որևէ մեկը իշխանության կամ նրա ներկայացուցչին որակում է տալիս, իրավապահները վազելով գնում են ու սպառնալիքի անվան տակ ոստիկանության բաժանմունքներ ուղեկցում, քրեական գործ հարուցում, ձերբակալում/կալանավորում։ Չկա շաբաթ, որ Արցախը, երկիրը հանձնած իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր՝ նախարարներ, պատգամավորներ, թաղապետներ լրագրողների, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնություն, լկտի պահվածք չդրսևորեն։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Բայց դրանք ոչ միայն շարունակում են իրենց պաշտոններին վերընգած մնալ, այլ դրանց գործողությունները իրավապահ մարմինների խորը անտարբերությանն են արժանանում։

Լավագույն դեպքում գեղագիտական ձևակերպումներով մեկնաբանություններ են հնչեցվում, իսկ հետևանք այդպես էլ չի լինում։

Դե օրենքն ու օրինականությունը միայն ընդդիմախոսներին «պատժելու» ժամանակ է հիշվում։

Սա իհարկե նրանից է, որ թուրքերի հետ ախպերություն անողները ոչ միայն իրենց աթոռներին են, դեռ մի հատ էլ ընտրություն են ուզում կազմակերպեն, իշխանություն ձևավորեն ու բոլորիս ապացուցեն որ ոչինչ էլ չի եղել, դավաճանությունն էլ ներելի, մարսվող մեղք է։

Բոլորիդ ժամն էլ գալու, համբերեք»,- գրել է Աբրահամյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ