16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահը Մոսկվայում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական “Տաշիր” մրցաշարին: Սերժ Սարգսյանը, ով նաեւ հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին ու Մոսկվայի “Նովոթել” հյուրանոցում նրանց խաղին հետեւող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ եւ միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանի շախմատային խաղում կատարել առաջին քայլը:

Հուշամրցաշարը կազմակերպել են “Տաշիր գրուպ” ընկերությունը եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:

Սերժ Սարգսյանը կազմակերպիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջոցառման վայրում, այցելել է մամուլի ասուլիսների անցկացման եւ պաշտոնական հյուրերի ընդունելության սրահներ, դիտել Տիգրան Պետրոսյանին նվիրված ցուցադրանյութերը:

ՀՀ Նախագահի ներկայությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի “Բելայա Լադյա” հեղինակավոր մրցաշարին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ