Դարձյալ խոստումներ․ Ժողովուրդ
Մինչ ընդդիմադիր ուժերն ու հասարակության մի մասը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ այցելել որևէ նախարարություն և խորհրդակցություն անցկացրել՝ հավակնոտ առաջարկներ անելով:
Օրինակ՝ երեկ նա այցելել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և խոստումներ տվել՝ փորձելով այդկերպ իր կողմը գրավել ուսուցիչներին, մտավորականներին, որոնք ևս վերջերս պահանջում էին վարչապետի հրաժարականը: Մասնավորապես, երեկ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, ապա խոսել է նաև գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին՝ ասելով, թե հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել:
Այսպիսով, խոսելով խնդրահարույց ոլորտների մասին և խոստումներ տալով՝ նա փորձում է մեղմել այն զայրույթը, որն առկա է մտավորականների, ակադեմիական հանրույթի մոտ: Գաղտնիք չէ, որ վերջիններս ևս տարբեր հայտարարություններով պահանջել են նրա հրաժարականըЖ
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։