10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Նալբանդյանը ԱՄՆ դեսպանատանն էր

Հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայաստանյան հյուրերի հետ միասին նշեց Միացյալ Նահանգների պետականության և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը: Դեսպան Ջոն Հեֆերնն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ջերմորեն ողջունեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը: Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց “Սպեղանի երգչախմբի կողմից երկու երկրների օրհներգների կատարմամբ, իսկ միջոցառման ողջ ընթացքում հնչում էր ամերիկյան ջազ և բլյուզ` ամերիկյան զինվորական “Քուլ ջազ ֆյուժեն” նվագախմբի կատարմամբ:

Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշեց, որ այս տարի լրացել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը, ապա հավելեց. “Գործընկերության խորացում, ընդհանուր արժեքների խթանում. սա մեր առաքելությունը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում”:

Անկախության տոնը նվիրված է Միացյալ Նահանգների պետականության հռչակմանն ու Անկախության հռչակագրի ընդունմանը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ