19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավ փուլում է գտնվում. ինչով է զբաղված գազի հանձնաժողովը

 Ազգային ժողովի՝ գազի հարցերով զբաղվող հանձնաժողովը նիստեր անում է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

՛՛Հանձնաժողովն աշխատում է, վերջին նիստը մոտ 2 շաբաթ առաջ է եղել՛՛,-նշեց նա: Նկատենք, որ ընդդիմադիր պատգամավորներից դժգոհել էին, որ հանձնաժողովը նիստեր չի անում, և պատճառն էլ իշխանության ներսում ընթացող պրոցեսներն են:Այվազյանը նշեց, որ Արամ Մանուկյանի իրավունքն է դժգոհել կամ գոհ լինել, միաժամանակ հավելեց, որ հավանաբար  այս շաբաթվա մեջ կլինի հաջորդ նիստը: ՛՛Մոտ ժամանակներս կլինի, չի ուշանա հաջորդ նիստը՛՛,-մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե որ փուլում են գտնվում հանձնաժողովի աշխատանքները, Այվազյանը միայն պատասխանեց. ՛՛Լավ փուլում է գտնվում, հետազոտման լավ փուլում է գտնվում, մնացածն էլ հաղորդումը կտանք, կիմանաք՛:

Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ արդեն վերջնական աշատանքներն են արվում: ՛՛Մեզ մնացել է, որ հրավիրենք Հանրային ծառայությունների հանձնաժողովի ղեկավարությանը, հրավիրենք Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներին, բայց մենք արդեն մեր վերջնական գնահատականները, հարցադրումներն ունենք: Վերջնական իրենց էլ լսենք, ապա դուրս կգանք ամփոփիչ փուլ՛՛: Մելքումյւանը հիշեցրեց, որ ԱԺ-ի որոշմամբ վերջին քառօրյային, որ նախատեսված է դեկտեմբերի սկզբին, պետք է ամփոփումն արվի ու ներկայացվի:

Հիշեցնենք, որ հանձնաժողովն ուսումնասիրում է գազամատակարարման համակարգի գործունեությունը, հանձնաժողովի ուսումնասիրության հարցերը բաժանված են 4 մեծ ենթախմբերի, և 4 աշխատանքային խմբերից յուրաքանչյուրը զբաղվում է իր խմբի ուսումնասիրության ներքո եղած հարցով: Խմբերը զբաղվելու են ջերմատվության, կալորիականության, կուտակված պարտքի օրինականության, բնական գազի տարանցիկության եւ գազի սակագնին առնչվող հարցերով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ