06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ ասեն լույսի մարդուն /վիդեո/

Արարատի մարզում գործող ՛՛Բորոդինո՛՛ պահածոների գործարանի աշխատակիցները այսօր եկել էին կառավարություն: Աշխատակիցների դժգոհությունը կախված էր աշխատավարձեր չստանալու հետ.՛՛ Երեք ամիս աշխատավարձ չենք ստացել, 60 աշխատակից, մեր աշխատանքը սեզոնային է, առավոտյան ժամը 9-ից մինչ 9-ը աշխատել ենք ու մի կոպեկ մեզ աշխատավարձ չի տվել՛՛,-ասաց աշխատակիցներից  մեկը ։

Նրանց խոսքով իրենք սեզոնային աշխատակիցներ են և այս պահին գործարանը չի աշխատում։ Բազմից դիմել են գործարանի տնօրինությանը պատճառաբանել են, որ գումար չկա, երբ լինի այն ժամանակ էլ կվճարեն։

՛՛Տնօրինությանը մենք դիմել ենք ամեն անգամ ասել են էսօր կտանք, վաղը կտանք, բայց մենք լույսի, գազի մարդուն չենք կարա ասենք էսօր կտանք վաղը կտանք՛՛,- նշեց բողոքողներից մեկը:

Բողոքող աշխատակիցները հանդիպեցին Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ։

՛՛Մեր խնդրի մասին դիմում գրեցինք, ուղված վարչապետին: Մեզ  խոստացան 3 օրվա ընթացքում խնդրին լուծում տալ՛՛,-ավելի ուշ մեզ պատմեցին աշխատակիցները:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ