19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ին ու ԲՀԿ-ին մերժեցին

Կառավարությունը ներկայացված տեսքով նպատակահարմար չի համարել Արհեստակցական միությունների մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթի ընդունումը:

            ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի և Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը գտնում է, որ այն չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը, համարժեքությանը, անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացմանը: Միաժամանակ, գնահատելով բարձրացված խնդրի կարևորությունը, նախագծի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակում բազմազավակ  ընտանիքների  աջակցությանը միտված առաջարկությունների համատեղ մշակման աշխատանքում:

            Գործադիրը աննպատակահարմար է համարել նույն պատգամավորների ներկայացրած մեկ այլ նախագծի ընդունումը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում, նպատակ ունենալով հավասար պայմաններ ստեղծել բուհական ՊՈԱԿ-ների և կրթական հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների համար, ինչը հնարավոր չէ տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունների դեպքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ