Ադրբեջանը դարձյալ հայտարարել Է, որ փոխանցել է Հայաստանին բոլոր ռազմագերիներին
Ադրբեջանը փոխանցել է Հայաստանին բոլոր ռազմագերիներին: Այդ մասին ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Ինչ վերաբերում է ներկայումս Ադրբեջանում պահվող հայերին, ապա դրանք ռազմագերիներ չեն համարվում», – մեջբերում է Բայրամովի խոսքերը Sputnik Азербайджан-ը:
Բայրամովը հիշեցրել է, որ այդ մարդիկ ձերբակալվել են արդեն Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, հարցագործներ են և նրանց նկատմամբ Ադրբեջանում քննություն է տարվում: