Դեմ չէ /վիդեո/
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԻ եւ տարածքայաին կառավարման նախարարությունների միացումը արդյունավետ կլինի:
Հարցին, թե տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հեռանալուց հետո են որոշել, որ անհրաժեշտությունը կա, Արմեն Երիցյանն ասաց, որ չգիտի:
Նշենք, որ կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 6-ին կայացած նիստում որոշում է ընդունել միավորելու արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները:
Իսկ կցանկանա Արմեն Երիցյանը ղեկավարել նոր նախարարությունը՝ պատասխանեց. “Եթե առաջարկեն, կմտածեմ…”:
Առավել մանրամասն` տեսանյութում: