19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի խնդրանքով՝ մեծ ներդրում է անելու

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ այս որոշմամբ սկսում են նախապատրաստական աշխատանքներ՝ ՛՛Հին Երևան՛՛ ծրագիրն արդյունավետ և լիարժեք իրականացնելու համար: ՛՛Ցանկալի է, որ ունենանք միասնական կառուցապատող, և այդ խնդիրը լուծելու համար բոլոր տարածքները վաճառվում են մեկ միասնական կառուցապատող ընկերության՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Կոնդ թաղամասի խնդիրներին, ապա Ն. Սարգսյանը շեշտեց, որ այս տարածքները նորից այս անգամ տրամադրվում ու բոլոր խնդիրները փոխանցվում են ՛՛Գլենդել հիլս՛՛ ընկերություններին, որ ստանձնում են կառուցել կիսակառույց շենքն ու կատարել բոլոր պարտավորությունները բնակչության նկատմամբ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց բոլոր շահագրգիռ կողմերին մանրամասն ուսումնասիրել այս հարցը: ՛՛Սա շատ կարևոր է, նաև իմ անձնական խնդրանքն է եղել, որ մեր հայրենակիցներից մեկը, որ ունի ֆինանսական մեծ հնարավորություններ, այս ծրագիրն ավարտին բերի: Մեծ ներդրում է իրականցվելու՝ մինչև 120-130 դոլար, և վերջնականապես այս խնդրին լուծում կտանք: Ուղղակի բազմաթիվ խոչընդոտներ կան ստեղծված, որ հիմա փորձում ենք հաղթահարել, որ ծրագիրը հաջորդ տարի լուծվի ու շինարարական աշխատանքները սկսվեն՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ