21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մասնավոր բուհ-երի նախկին ուսանողների խնդիրը կլուծվի

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կլուծվի տարիներ շարունակ եղած խնդիրը՝ կապված տարբեր տարիներին մասնավոր բուհ-երում սովորած ուսանողների հետ, ում դիպլոմը անցողիկ չէ ոչ ՀՀ-ում, ոչ արտերկրում:

ԿԳՆ Արմեն Աշոտյանն ասաց, որ օրենքով սահմանվել է, որ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ (նախկինում նախատեսված 2012-2013 ուստարվա ավարտի փոխարեն):

Նշենք, որ 2013թ.-ին նշված գործընթացի համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետների ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարություն էին դիմում ոչ պետական բուհերի նախորդ տարիների բազմաթիվ շրջանավարտներ, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել իրենց ոչ պետական նմուշի դիպլոմը փոխարինել պետական նմուշի դիպլոմով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ