02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Շարմազանովին փոխարինեց Աշոտյանը. ՀՀԿ ԳՄ նիստից /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նոյեմբերի 5-ի նիստից հետո լրագրողների հետ հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար,  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քանի որ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գործուղման էր:

“Գործադիր մարմինը քննարկեց կուսակցության տարածքային կառույցների հետ կապված մի շարք խնդիրներ: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ հանրապետական ընտրություններ ժողովրդին ազատ կամքի արտահայտության իրավունքին: Քննարկվել է նաեւ քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ խնդիրներ, որոնք կապված են կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ”,-ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե քննարկվել է արդյո՞ք եռյակի ներկայացրած պահանջները՝ Աշոտյանը ասաց, որ  եռյակը Հայաստանի ներքաղաքական ներկապնակի մի մասն է ընդամենը: Ինչ վերաբերում է թեժ աշնանը՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ  քաղաքական իմաստով Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա կարող է ազդեցություն ունենալ բացառապես Հանրապետական կուսակցությունը:

“Ես ասել եմ, որ թեժ աշունը քաղաքական կատեգորիա է, որն ունենալու համար պետք է ունենալ քաղաքական դաշտի վրա ազդեցություն”,-եզրափակեց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ