13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման մասին

ՀՀ պաշտպանության նախարարության  մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Մենք հաստատում ենք վերջերս լրատվամիջոցներում տարածված այն լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեւարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:

Ավելի ստույգ, առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը:

Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաեւ իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրեւ թե “իրենց հարազատների գերեզմաններին այցելած” ադրբեջանցի դիվերսանտները:

Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում, անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալություն պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին եւ դիվանագիտական ներկայացուցչություններին”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ