23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մեր դուռը Հայաստանի համար էլ է բաց». Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն ելույթում չի շրջանցել տարածաշրջանային և արցախյան զարգացումների թեման:

Նա նշել է, որ թյուրքական աշխարհն ուշադիր հետևել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկին վերահսկողության հաստատմանը և հավելել.

«Այս պայքարում մենք Ադրբեջանին աջակցեցինք ոչ միայն եղբայրական կապերի, այլև վերջինիս՝ արդար և օրինական լինելու պատճառով: Այժմ հնարավոր է փոխել մեր տարածաշրջանի ճակատագիրը և հաստատել մշտական խաղաղություն և կայունություն Կովկասում»:

Թուրքիայի ԱԳ նախարարը, այնուհետև խոսքն ուղղելով Հայաստանին, հետևյալ ակնարկներն ու դիտարկումներն է արել.

«Մեր դուռը բաց է այս ցանկությունը (Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատում-խմբ.) կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող մեր ժողովուրդները միասին կաշխատեն երջանկության և զարգացման համար: Քանզի մի սերունդ, որը չի կարողանում համագործակցություն ապահովել, անկախ ազգությունից, միասին կվճարի գինը: Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «հերիք է»: Եկեք առաջ նայենք, առաջ շարժվենք և պատմության մեջ հիշվենք մեր ձեռք բերած հաջողությամբ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ