06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անգամ հղիների փորն են քերում. Շանթի հետքերով /վիդեո/

Անցած տարի նոյեմբերի 5-ին ՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը և նրա համակիրները  դուրս եկան երթի, որը վերածվեց բախման ՝ ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև: Նույն օրը բերման ենթարկվեցին ակցիայի մոտ 20 մասնակիցներ:

 Այսօր արդեն Շանթ Հարությունյանն ու իր 12 ընկերներն անազատության մեջ են՝ դատապարտվելով 1-ից 7 տարվա ազատազրկման:

Շանթ Հարությունյանը և նրա ընկերները բազմաթիվ կազմակերպությունների կողմից ճանաչվել են քաղաքական բանտարկյալներ, սակայն նրանք դատապարտվեցին խուլիգանության համար: Նրանք կրում էին  Գայ Ֆոքսի դիմակներ և երթը անվանում՝ Անոնիմուսների երթ :

Այսօր, նոյեմբերի 5-ի առավոտից Ազատության հրապարակում կրկին անգամ Գայ Ֆոքսի դիմակներով ակցիա է իրականացվում:

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը այլևս տանը նստել չի կարող .՛՛Իմ ակցիան այսօրվա գործող ռեժիմի դեմ է, ես չեմ ուզում որ իմ ժողովուրդը իր երկրի մեջ ստրուկի կարգավիճակով ապրի: Էսօր անգամ հղիների փորն են քերում, էլ տեղ չի մնացել՛՛:

՛՛Շանթը ուզում էր խաղաղ ցույց անել, օգտագործելով նաև միջազգային դիմակահանդեսի օրը, ցույց տալու համար, որ պետք է պայքարել՛՛,-նշեց ՛՛Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ հանձնախմբի նախագահ Գագիկ Սարուխանյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ