06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Ոչ թե արհեստական, այլ հարկադրված թայմաութ է՛՛

՛՛Եռյակի նոյեմբերի 7-ի նախապես հայատարարված հանրահավաքը, ըստ ամենայնի, տեղի չի ունենա: Սպասվելիք հանրահավաքին մնացել էընդամենը երկու օր, իսկ ընդդիմադիր թևի կողմից ոչ մինախապատրաստական քայլ չի արվում (դա ևս մի միջոց է, որպեսզի իրենց տակտիկան չբացահայտվի):

Եռյակը, էյֆորիկ կոլափսի մեջ ընկած, միանգամից հաղորդագրություններ տարածեց, ու հրապարակավ ներկայացրեց իր հանրահավաքներանցկացնելու գրաֆիկը(հոկտեմբերի 31, նոյեմբերի 7,14), որն ի դեպ տպավորիչ էր, սակայն երկրորդ ուրբաթն է մենք տեսնում ենք դատարկ հրապարակ և պասիվ Եռյակ:
Հետաքրքրականը այն, որ ոչ իշխանական ուժերի կողմից այս հարցի վերաբերյալ ոչ մի պարզաբանումներ ու հայտարարություններ չկան, ինչն ավելի է խորացնում կասկածները, որ սա իրականում ոչ թե արհեստական, այլ՝ հարկադրված թայմաութ է:

Եռյակը փորձում է իմիտացիա ստեղծել, թե իբր լուրջ քաղաքական գործընթացներն ու նախապատրաստական խիստ զբաղված գրաֆիկի պատճառով են հետաձգվում հանրահավաքները, սակայն իրականությունը ավելի պարզ է, քանի որ ԲՀկ-ն ունի 49 տարածքային կառույցներ, որոնք ձեռքի թեթև շարժումով դառնալու են ՛՛համազգային շարժման՛՛ շտաբներ,տեղի է ունենալու, ՛՛տրաֆարետային՛՛ փոփոխություն և ժամանակային որևէ ավելնորդ կորուստ չի լինի:
Եռյակի այս անորոշ քաղաքականությունը հանգեցնում է, ոչ թե իրավիճակի սրացմանն ու թեժացմանը, այլ՝ բթացմանը՛՛:

Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արմեն Հովասափյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ