30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Վսյո, տղերք, մտնում եք …՛՛ /վիդեո/

Ազգային ժողովում 2015թ. -ի բյուջեի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից փորձեց պարզել, արդյո՞ք կա մեկը, որ ստվերից դուրս է եկել:

“Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վսյո, տղերք, մտնում եք հարկային դաշտ: Կա՞ մեկը, որ մտել է ազնվորեն, գոնե անունն ասեք, շնորհակալ լինենք”,-հարցրեց պատգամավորը:

 Տիկին Բիշարյանի կարծիքով` չպետք է ձեւական հավաքվեն՝  նիստ անելու, այլ ամեն մարդ պետք է սկսի ինքն իրենից: “Եթե գիտենք, որ խոշոր գործարարը, այս հյուրանոցը չեն գալիս հարկային դաշտ, եկել կպել եք ՓՄՁ-ներից”,-ասաց նա:  

Ըստ Արմեն Ալավերդյանի, վարչապետի հայտարարությունից հետո առանձնացվել են այն կազմակերպությունները, որոնց մոտ ստվեր կա  եւ այդ ցանկում բացառապես ԱԱՀ-ով աշխատող ընկերություններ են, ոչ մի ՓՄՁ չկա:

“Ընդ որում, բոլորիս կողմից շատ սիրված եւ ճանաչված ընկերություններ կան”:

Այստեղ էլ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը  հետաքրքրվեց՝ ո՞վ է եղել, ո՞ր գործարարն է այդ “սիրվածը”:

Մյուս փոխնախարարն էլ ակնարկեց “Շաքարաքլորը”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ