30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բիշարյանը գործ տվող չի

 Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանից հետաքրքվեց, թե ինչքան արտադրանք է տալիս ատոմակայանը:

Պատգամավորին լուրեր են հասել, որ որոշ հիմնարկ-ձեռնարկությունների, օբյեկտների տերեր, ովքեր հայտնի մարդիկ են, ունեն “լեւի” գծեր:  “Հնարավո՞ր չէ արդյոք այնպիսի գործիքակազմ ձեւավորել, որ անկախ նրանից, թե ովքեր են “լեւի” գծերի վրա նստածները, հայտնաբերվեն”:

Արա Սիմոնյանն էլ փորձեց ճշտել, թե ովքեր են այդ մարդիկ, քանի որ ինքը նման ձախ գծեր ունեցողներին չի ճանաչում:

Սակայն Հեղինե Բիշարյանն անուններ չտվեց՝ ասելով, որ ինքը գործ տվող չի:

“Եթե կարծում եք, որ պետք է “գործ տամ” որոշակի մարդկանց վերաբերյալ, Դուք սխալվում եք: Եթե Կառավարությունը “վիրահատություն” կատարի՝ ձեր ամբողջ Էներգետիկայի նախարարության աշխատակիցներից սկսած, եւ նշանակի պրոֆեսիոնալների, ես կհասկանամ, որ մտահոգված են խնդրի լուծման ուղղությամբ”,-ասաց Բիշարյանը՝ ավելացնելով, որ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ իր արժանապատվությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ