30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սովա՞ծ եք մնալու … Վարդան Այվազյանն ապշեց

Արդյո՞ք սակագների փոփոխությունն ուղղակիորեն ազդում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վրա: Այս հարցը հետաքրքրեց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, ում հանձնաժողովի ներկայացուցիչը դրական պատասխան տվեց:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը զարմացավ`
ո՞նց` այո”, ապշեց Այվազյանը: Ապա վերջինս պարզաբանեց,  որ հանձնաժողովի կողմից ստացվող հայտերը որեւէ կապ չունեն աշխատավարձի չափի հետ եւ խնդրեց այդ մասին լրացուցիչ պարզաբանում տալ հանձնաժողովի անդամ պ-ն Վարդանյանին: Սա էլ, թե՝ իրեն սխալ հասկացան, ինչին արձագանքեց Հովհաննես Մարգարյանը:

“Իմ հարցին հստակ ասացիք՝ այո, ո՞նց դա նկատի չունեի”,- ծիծաղը զսպելով՝ նետեց ՕԵԿ-ականը:
Վարդան Այվազյանն էլ բացատրեց մասնավորապես հանձնաժողովի ներկայացուցչին, որ իր պատասխանից ստացվում է այնպես, որ եթե վաղը հանձնաժողովը սակագինն իջեցնի 4-ից 5 անգամ, ապա հանձնաժողովի աշխատակիցները սոված կմնան:

“Իսկ եթե տաս անգամ գազի սակագին բարձրացնեք` մարդ ա մի հատ էլ մերսեդես կառնեք”,- եզրափակեց Այվազյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ