14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնն ստանձնել: Իր անձնական բլոգում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես գրել է. “Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին’ առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչը “ԱԺ կանոնակարգ” օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է:

Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից եւ իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ’ համարում եմ ապօրինի եւ անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաեւ մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով  իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը”:

 Henaran.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանը կարգադրություն է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: ԱԺ նախագահի կարգադրության համաձայն ,   հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը` Դավիթ Հարությունյան (էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցություն), Նիկոլ Փաշինյան (էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀԱԿ խմբակցություն), Մերուժան Սիմոնյան (“Բարգավաճ Հայաստան” խմբակցություն), Հովհաննես Մարգարյան (“Օրինաց երկիր” խմբակցություն), Արծվիկ Մինասյան (ՀՅԴ խմբակցություն) եւ Զարուհի Փոստանջյան  (“Ժառանգություն”  խմբակցություն):

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ