30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Փաստորեն, Ռուսաստանն է գրավում Հայաստանի շուկան. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է մոտ 220 մլն դոլարի ապրանք: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահանումը նվազել է 15 մլն դոլարով կամ 6.3 տոկոսով:

Եվ սա այն դեպքում, երբ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների, Հայաստանից արտահանումը աճել է մոտ 2 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալի կրճատումը հատկապես ուշագրավ է նրանով, որ անցած տարվա սեպտեմբերից Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միություն, որի անհրաժեշտությունը ՀՀ իշխանությունները բացատրում են ռուսական շուկան գրավելու նկատառումներով: Ավելի ուշագրավ է այն, որ նշված ժամանակահատվածում ռուսական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 13 տոկոսով: Փաստորեն, Ռուսաստանն է գրավում Հայաստանի շուկան՛՛:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ