Շփման գծում կրակոցները շատացել են. Սեյրան Օհանյան /վիդեո/
“Ես գալիս եմ այն եզրահանգման, որ առաջին հերթին դատավարությունը վարում ենք միջազգային նորմերին համաձայն, եւ Արցախը այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը որպես ժողովրդավարական երկիր նաեւ իր դատական իշխանության ձեւավորման գործընթացում առաջատարներից մեկն է տարածաշրջանում:
Դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը կստանան պարտադիր”,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը:
Նախարարի խոսքով, շփման գծում այս օրերին կրակոցների թիվը ավելացել է, ինչը թերեւս Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հետ էր կապված:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ ձմեռային զորակոչին: Այդ գործընթացը տարեցտարի կատարելագործվում է, եւ սա նախարարը չի ասում: “Այլ հանրությունն է խոսում այդ մասին”,-նշեց Սեյրան Օհանյանը:
Այլ հարցերի պատասխանները տեսանյութում: