30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ներդրմանը. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:

Կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը եւ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի եւ ինովացիոն գործունեության խթանման, ինչպես նաեւ այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հարցերը համակողմանիորեն ներկայացված են ՀՀ կառավարության ծրագրում:

“Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործում: Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր”,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 Վարչապետի խոսքով՝ ներկայում իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների` հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձեւավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը: Մասնավորապես, վենչուրային հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը եւ Նորարարության զարգացման համաֆինանսավորման դրամաշնորհների տրամադրմանը:

“Այսօր դժվար է պատկերացնել հասարակական հարաբերությունների, տնտեսության, գիտության որեւէ բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան: Տարբեր ասպարեզներում բարեփոխում իրականացնելիս անպայմանորեն հաշվի են առնվում տեխնոլոգիական ոլորտի առաջարկվող լուծումներն  ու արտադրանքը, որոնց շնորհիվ միայն հնարավոր է բարձրացնել արտադրողականությունը եւ մրցունակությունը”,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ֆորումը լայն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալու բիզնեսում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձին, ինչը կխթանի նոր շուկաների նվաճման, վաճառքի ծավալների մեծացման, սպասարկման եւ արտադրանքի որակի կտրուկ բարձրացմանն ուղղված գործընթացները:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այսպիսի համաժողովների շնորհիվ պետության  եւ մասնավոր հատվածի միջեւ ձեւավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման եւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Նման միջոցառումները, ըստ վարչապետի, կարեւոր են նաեւ նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման առումով, ինչպես նաեւ ոլորտում առաջացած խնդիրները քննարկելու եւ առկա մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունները գնահատելու համար:

Բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է “2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում” նշանաբանով եւ նվիրված է տեխնոլոգիական կրթության եւ ձեռներեցության հիմնախնդիրներին: Ֆորումի օրակարգում են հանրակրթական եւ բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական եւ ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:

Ֆորումի նպատակն է քննարկումների արդյունքում ձեւավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի եւ միջազգային կազմակերպությունների օրակարգում:   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ