24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թամամը ներո՞ւմ է խնդրելու նախագահից. Հայկական ժամանակ

Չորս տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ըստ “Հայկական ժամանակի” տեղեկությունների, հնարավոր է` ներման դիմում գրի Սերժ Սարգսյանին եւ ազատ արձակվի:
Թերթի թղթակիցը փորձել է հարցը պարզել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանից:

“Դուք բացառո՞ւմ եք, որ առաջիկայում նման բան կարող է լինել”` հարցին Գեւորգյանը պատասխանել է. “Անկեղծ ասած, նման հարց իրեն չեմ տվել, հիմա վախենամ` ես ինչ-որ կարծիք հայտնեմ ու մի տեսակ ճիշտ չստացվի”:

Իսկ հնարավո՞ր է, որ առանց ձեզ հետ համաձայնեցնելու միանգամից ներկայացնի` հարցին Գեւորգյանը պատասխանել է. “Հնարավոր է, նման հարց ինձ հետ չի քննարկել, հիմա որեւէ բան չեմ կարող ստույգ ասել”: Իսկ, երբ հարցը կրկնվել է, պաշտպանը հավելել է. “Բացառում եմ, մտածում եմ, որ պետք է ինձ ասեր, քննարկեր ինձ հետ, դրա համար լուրջ չեմ համարում այդ բաները, ինքը ինձ կասեր անպայման”:
Թերթը հիշեցնում է, որ  Թամամյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ