26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանդիպում զինվորների ծնողների հետ `ՀՀ ՊՆ-Երևանի քաղաքապետարան համագործակցության շրջանակում

Մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և հանդիպում ՀՀ Պն 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի և Երևանից զորակոչված զինվորների, ինչպես նաև նրանց ծնողների հետ: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև երևանաբնակ 110 զինվորներ, ովքեր հուլիս և օգոստոս ամիսներին ադրբեջանական զորամիավորումների կողմից հրահրված և հայ-ադրբեջանական սահմանին ծավալված իրադարձությունների ընթացքում մարտական հերթապահություն են իրականացրել հանրապետության հյուսիս-արևելյան տարածքի սահմանամերձ զորամասերում և աչքի ընկել իրենց խիզախ գործողություններով, որի համար կարճաժամկետ արձակուրդ են վաստակել: ՀՀ ՊՆ – Երևանի քաղաքապետարան համագործակցության շրջանակում հանդիսությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու քաղաքապետարանի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ: Բացման խոսքում ներկաներին ողջունելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ հիշատակել է հերոսաբար զոհված զինվորներին և ցավակցել նրանց ընտանիքներին: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը, ըստ որի ծնողներն ուղևորվում են  սահմանամերձ զորամասեր և տեսակցում իրենց զավակներին, շարունակական բնույթ կկրի: Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս հնարավորին սատարելու է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: ՀՀ Պն 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին`ցուցաբերած աջակցության, տարբեր նախաձեռնություններ ու համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար: Գնդապետը նաև  երախտիքի խոսք է հղել զինծառայողների ծնողներին` քաջ զավակներ դաստիարակելու համար, և վստահեցրել, որ յուրաքանչյուր  սպա զինվորին վերաբերվում է ծնողական հոգատարությամբ: Միջոցառումն ուղեկցվել է  ազգագրական երգ ու պարով, զինվորական նվագախմբի  ելույթներով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է ՀՀ Պն 3-րդ բանակային կորպուսի ստեղծման ու ներկայի մասին պատմող վավերագրական ֆիլմ, իսկ մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողները պարգևատրվել են շնորհակալագրերով: Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսին նվիրաբերվել է նաև 4000 կտոր գեղարվեստական գրականություն, որի նմուշները տեղ կգտնեն գնդերի գրադարաններում, ինչպես նաև մարտական հենակետերում `հերթապահությունից ազատ ժամերին ընթերցելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ