18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների խնդիրը դեռ չի լուծվել. ՄԻՊ-ը զեկույց կպատրաստի՞

Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս տարի օմբուդսմենի գրասենյակը պատրաստվում է զեկույց ներկայացնել հանրապետության զինված ուժերում հանցագործություններից տուժած անձանց իրավունքների խախտման վերաբերյալ:
՛՛Կառավարության շենքի առջև ծնեղները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում: Իրենց հարցը, փաստորեն, լուծում չի ստանում: Այստեղ` ԱԺ-ում, կարծում եմ՝ պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` որոշ ուսումնասիրությունների համար: Բայց կցանկանայի իմանալ` բյուջեում նման գումար նախատեսվո՞ւմ է համապատասխան զեկույցի համար՛՛,- հարցն ուղղեց Փոստանջյանը:

ՄԻՊ տեղակալը վստահեցրեց, որ այս հարցը իրենք առաջիկայում կքննարկեն, որովհետև այս ուղղությունը պաշտպանի համար առաջնայնություններից մեկն է:
՛՛Մենք չունենք առանձին կետով նշված հատուկ զեկույցի և հատկապես թեմատիկ զինծառայողների իրավունքներով զեկույցի տպագրության համար անհրաժեշտ գումար: Մենք ունենք ընդհանուր տուփ, և ցանկացած զեկույց մտնում է այդ գումարի մեջ: Կունենա՞նք արտահերթ զեկույց, թե՞ ոչ՝ նախապես չեմ կարող ասել, որովհետև դա պաշտպանն է որոշում՛՛,-նկատեց նա:

ՄԻՊ տեղակալը բացատրեց՝ ըստ պաշտպանի մասին օրենքի՝ բացի տարեկան զեկույցից եթե կա համակարգային մարդու իրավունքների խնդիրներ, և պատկան մարմինները չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ այդ խախտումները վերացնելու համար, պաշտպանն իրավասու է հանդես գալ արտահերթ զեկույցով: ՛՛Մենք ունենք ոլորտային պատասխանատու, ով զինծառայողների հարցերով է զբաղվում, և մասնագետների մի ամբողջ խումբ զբաղվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ՛՛,- հավելեց Խաչատրյանը:
Փոստանջյանն էլ արձագանքեց. ՛՛Այսինքն գումարի խնդիր չկա, գումարը կա, պետք է որոշում կայացնեք՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ