Նախորդ տարի մեծ պատերազմ 10 միլիոնի համար, իսկ այս տարի…

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող բյուջեի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե անցած տարի 10 մլն լրացուցիչ գումարի համար ՛՛մեծ պատերազամ գնաց՛՛ և ի վերջո համաձայնեցին բարձրացնել, սակայն եկող տարի ՄԻՊ բյուջեն պակասելու է: ՛՛Ստացվում է՝ երեք միլիոնով պակասել է, որն, ըստ պաշտպանի, մեծ անհրաժեշտություն էր, այդ ինչպես հասկանանք, այլևս այդ գումարը անհրաժետ չէ՞՛՛,-հարցրեց նա:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատասխանեց, թե այդ գումարը որևէ առնչություն չունի 10մլն-ի հետ: ՛՛Կրճատվել է կապի ծախսերը 1մլն-ով, որը կապված է կապի սակագների իջեցման հետ, ոչ գրասենյակային նյութերն են պակասել, վարչական սարքավորումները և այլն: Ամեն տարի կանդիցիաներ ու ավտոմեքենա չեն առնում՛՛,-նկատեց նա: Սաֆարյանը շեշտեց՝ չի կարող ասել՝ պաշտպանի գրասենյակը գոհ է, թե ոչ, քանի որ գոհ լինելը հարաբերական է, ամեն դեպքում այն տարաձայնությունը, որոնք եղել են նախորդ տարի, այս տարի չկան:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, թե անցած արվա համար պահանջած 10 միլիոնը մինիմալ սահման էր, որը արագ արձագանքման համար էր, և հարցրեց, թե պահպանվել է այդ գումարը: Պավել Սաֆարյանը դրական պատասխան տվեց: