Հինգ մահ՝ մեկ օրում։ Կորոնավիրուսի վերջին տվյալները
Հայաստանում փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 154 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168830 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 676431 վերջին մեկ օրում` 2893 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4066 պացիենտ. մեկ օրում նվազել է 19-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 160838 անձ` վերջին մեկ օրում 168 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3138 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 788 է: